Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի բռնցքամարտիկները կմասնակցեն միջազգային մրցաշարի

17:59 09.02.2019

Բռնցքամարտի Հայաստանի Ազգային ֆեդերացիայում, նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, այսօր կայացել է քննարկում-ժողով, որի ընթացքում արծարծվել են մրցաշրջան 2019-ի նախապատրաստական հարցերը:

Փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նշել է, որ ցանկալի կլինի, որպեսզի նախապատրաստական այս փուլում բռնցքամարտիկները անցկացնեն միջազգային ուսումնամարզական հավաք ու մասնակցեն միջազգային մրցաշարի:

Ֆեդերացիայի նախագահը տվել է իր համաձայնությունը: Այժմ քննարկվում է երկու տարբերակ: Տեսադաշտում կա երկու մրցաշար, որոնցից մեկը Ռուսաստանում, մյուսը՝ Դոնեցկում:

Share |

Լրահոս

Loading...