ՄՅՈւ-ի հետ խաղից առաջ ՊՍԺ-ն ևս մեկ լուրջ կորուստ ունի

21:43 09.02.2019

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի` «Բորդոյի» դեմ ընթացող խաղում: 

Առաջին խաղակեսի վերջնամասում ուրուգվայցին ընդմիջմանը փոխարինվել է: Նրան փոխարինել է Կիլիան Մբապեն: 

Canal+-ի լրագրող Օլիվյե Տալարոնը հաղորդում է, որ 31-ամյա հարձակվողը վնասել է ազդրը:

Վնասվածքի լրջության մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Նշենք, որ ՊՍԺ-ն փետրվարի 12-ին կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 

Share |

Լրահոս