Marca. Մեսսիի մասնակցությունը Աթլետիկի հետ խաղին հարցականի տակ է

21:27 09.02.2019

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, հնարավոր է, բաց թողնի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից: Արգենտինացին այսօր թիմի հետ մարզում չի անցկացրել:

Մադրիդի «Ռեալի» հետ գավաթային խաղում էլ Մեսսին մնացել էր պահեստայինների նստարանին՝ փոխարինման դուրս գալով երկրորդ կեսում:

«Աթլետիկի» հետ կատալոնական ակումբը կմրցի փետրվարի 10-ին: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

 

Share |

Լրահոս