Մխիթարյանը` Հադերսֆիլդի դեմ խաղի մասին. Արդյունքը գոհացնող էր, խաղը` ոչ

22:46 09.02.2019

Այսօր` փետրվարի 9-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»:

Հանդիպմանը մասնակցել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղից հետո վերջինս մեկնաբանություն է տվել այդ խաղի վերաբերյալ:

«Արդյունքը գոհացնող էր, խաղը` ոչ: Վերջին արտագնա հաղթանակը տարել էինք երկու ամիս առաջ, այնպես որ սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար:

Ուրախ ենք, որ հերթական 3 միավորը վաստակեցինք: 

Կարծում եմ, որ շատ կարևոր էր առաջին խաղակեսում երկու գոլ խփելը: Ունեինք այլ հնարավորություններ հաշիվը խոշոր դարձնելու, սակայն այսօր բախտը մեզ այդքան էլ չժպտաց: 

«Հադերսֆիլդը» նոր մարզչի հետ սկսել է ավելի լավ խաղալ: Ես նրանց ամենալավն եմ ցանկանում: Ամենակարևորն այն է, որ մենք այսօր հաղթեցինք և կարող ենք տուն վերադառնալ երջանիկ: 

Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում, քանի որ ցանկացած միավոր կարևոր է: Այժմ կարող ենք կենտրոնանալ Եվրոպա լիգայի հանդիպման վրա, որից հետո կրկին վերադառնալ Պրեմիեր լիգայի խաղերին: 

Ուրախ եմ, որ 2 ամիս անց վերադարձել եմ խաղադաշտ: Կշարունակեմ աշխատել և անել ամեն բան իմ թիմի համար»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը: 

Share |

Լրահոս

Loading...