Անկասելի ՄՅՈւ-ն. Սուլշերի թիմը խոշոր հաշվով հաղթեց Ֆուլհեմին (տեսանյութ)

18:21 09.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Ֆուլհեմին»:

Սուլշերի ֆուտբոլիստները հաղթեցին 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Անտոնի Մարսիալը: «Կարմիր սատանաները» վաստակում են հերթական երեք միավորը՝ շարունակելով անպարտելիության շարքը:

«Մանչեսթեր Յունայթեդը» այս հաղթանակից հետո 51 միավորով 4-րդ տեղում է: «Ֆուլհեմը» 17 միավորով 19-րդն է:

«Ֆուլհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3

Գոլերը՝ Պոգբա 14՛ 65՛, Մարսիալ 23՛

Share |

Լրահոս

Loading...