NBA. Չեմպիոնի հաղթանակը, Ադետոկունբոյի դաբլ-դաբլը և օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

12:52 09.02.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 8 հանդիպում: 

Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» արտագնա խաղում 117:107 հաշվով առավելության է հասել «Ֆինիկս Սանզի» նկատմամբ: «Գոլդեն Սթեյթի» կազմում 25 միավոր է վաստակել Կլեյ Տոմպսոնը, Կևին Դյուրանտը վաստակել է 21 միավոր, Սթիվեն Կարին՝ 20, իսկ Դեմարկուս Կազինսը՝ 18:

«Ֆինիկսի» կազմում դաբլ-դաբլ է ձևակերպել դրաֆտ-2018-ի առաջին համար Դեանդրե Էյտոնը՝ 23+12:

«Գոլդեն Սթեյթի» (39-15) համար այս հաղթանակը երրորդ անընդմեջ էր, իսկ «Ֆինիկսի» (11-46) պարտությունների շարքը հասավ 13 խաղի:

Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Միլուոկի Բակսը» ևս արտագնա հաղթանակ է տոնել՝ 122:107 հաշվով առավելության հասնելով «Դալաս Մավերիկսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Յաննիս Ադետոկունբոն, ով դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 29+17: 

«Միլուոկիի» (41-13) համար այս հաղթանակը վեցերորդ անընդմեջն էր, իսկ «Դալասը» (25-29) կրեց վերջին 3 խաղում առաջին պարտությունը: 

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Վաշինգտոն Ուիզարդս»-«Կլիվլենդ Կավալյերս»՝ 119:106
«Ֆիլադելֆիա Սիկսերս»-«Դենվեր Նագետս»՝ 117:110
«Դետրոյը Պիստոնս»-«Նյու Յորք Նիկս»՝ 120:103
«Բրուկլին Նետս»-«Չիկագո Բուլզ»՝ 106:125
«Նյու Օրլեան Պելիկանս»-«Մինեսոտա Տիմբերվուլվզ»՝ 122:117
«Սակրամենտո Կինգզ»-«Մայամի Հիթ»՝ 102:96

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս