Ֆանտաստիկ ֆրանսիացին. Պոգբան նշանակալի ցուցանիշ է գրանցել

19:39 09.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի` «Ֆուլհեմի» (3:0) դեմ խաղում դուբլ է ձևակերպել: 

Այդպիսով, 25-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 10-րդ և 11-րդ գոլերը 23 խաղում: 

Կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ: 

Բացի այդ, Պոգբան կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանի ընթացքում դարձավ 10-ից ավելի գոլի հեղինակ: 

«Յուվենտուսի» կազմում աշխարհի չեմպիոնը մեկ մրցաշրջանում խփել էր 8 գոլ: 

Նշենք, որ Պոգբան դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ կիսապաշտպանը  վերջին 16 տարվա ընթացքում, ով մեկ մրցաշրջանում խփել է 10 գոլ: 2012/13թթ. մրցաշրջանում Ուեյն Ռունին 20 խաղում խփել էր 12 գոլ: 

Share |

Լրահոս

Loading...