Մադրիդյան դերբին ստացվեց. Սոլարիի թիմը հաղթեց Աթլետիկոյին (տեսանյութ)

21:16 09.02.2019

Լա Լիգայի 23-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին «Աթլետիկոյի» և «Ռեալի» մասնակցությամբ: Հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 3:1: 

Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին: «Սերուցքայինների» կազմում գոլով աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն: 

 

10 րոպե անց տանտերերը հավասարեցրին հաշիվը:

25-րդ րոպեին Անխել Կորեայի փոխանցումից հետո գոլ խփեց Անտուան Գրիզմանը` գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը Տիբո Կուրտուայի ոտքերի արանքով: 

Գոլը գրանցվեց VAR-ի օգնությամբ: 

41-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի նկատմամբ խախտումից հետո հանդիպման մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը VAR-ի օգնությամբ նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը: 

 

74-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Գարեթ Բեյլը: Ուելսցին խփեց իր 100-րդ գոլը «արքայական ակումբի» կազմում: 

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 45 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Աթլետիկոն» 44 միավորով 3-րդ տեղում է: 

Share |

Լրահոս