Սոլարի. Հնարավոր է՝ սա մրցաշրջանի այս հատվածի մեր լավագույն հանդիպումն էր

22:33 09.02.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին խոսել է «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին.

«Սա թիմային հաղթանակ էր: Այլ կերպ չես կարող այս մարզադաշտում հաջողության հասնել: Բոլոր առումներով մենք այսօր միասնական էինք: Հնարավոր է՝ սա մեր լավագույն հանդիպումն էր: 

Հիմնական գործոնը ֆուտբոլիստներն էին՝ ինչպես միշտ:

Մենք բոլորս մի թիմ ենք և ես նրա մի մասնիկը, սակայն խաղադաշտ են դուրս գալիս խաղացողները, որոնք ներդնում են բոլոր ջանքերը և կարողությունները՝ հաղթանակի համար:

Ռեգիլոնը օրինակ է «Ռեալի» մյուս ֆուտբոլիստների համար: Եթե նրանք պայքարում են, ցուցադրում են իրենց տաղանդն ու հավատարմությունն, ապա հայտնվում են հիմնական թիմում: «Վալդեբասի» բոլոր երեխաները տեսնում են դա:

Ինչ վերաբերվում է VAR-ին, ապա պահեստայինների մոտ մենք էկրաններ չունենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվել: Միայն կարող ենք հույս ունենալ, որ ճիշտ որոշում է կայացվել

Վինիսիուսը դեռ երեխա, որը նոր է ժամանել Մադրիդ: Դա նորմալ է, որ նրա խաղն ամեն օր ավելի լավն է դառնում: Նա դեռ երկար ժամանակ ունի ու շարունակում է սովորել իր խաղընկերներից:

Վստահ եմ, որ «Աթլետիկոն» դեռ կպայքարի: Նրանք հիանալի թիմ են՝ հիանալի մարզչով: Մենք երջանիկ ենք, կանգնած ենք ամուր ու գիտենք, որ պետք է շարունակենք պայքարել»,- Սոլարիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Share |

Լրահոս