Ռոնալդո. Ինտերը միշտ կմնա իմ սրտում

17:30 09.02.2019

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն հայտարարել է, որ շարունակում է երկրպագել «Ինտերին», որի կազմում հանդես է եկել 5 տարի:

««Ինտերը» միշտ կմնա իմ սրտում: Ես 5 հիանալի տարի եմ անցկացրել հիանալի երկրպագուներով քաղաքում: Սիրում եմ Միլանը և «Ինտերը», համոզված եմ՝ այդպես միշտ է լինելու:

Ակումբի նախագահ Մասիմո Մորատին ինձ շատ է ոգեշնչել, ես նրանից շատ բան եմ սովորել:

Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ես ինձ այլ ձև կպահեի և Մորատիին բարդ իրավիճակի մեջ չէի դնի: Հատկապես այն ժամանակ, երբ պահանջում է մարզիչ Կուպերի պաշտոնանկությունը:

Ես սպառնում էի, որ կհեռանամ: Մորատին որոշեց չհեռացնել Կուպերին: Այժմ ես այդպես չէի վարվի, կփորձեի իմ տեսակետն այլ կերպ արտահայտել»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերել է Sky Sport Italia-ն:

Share |

Լրահոս