Սիմեոնե. VAR-ն Աթլետիկոյի պարտության պատճառը չէ

22:13 09.02.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Ռեալից» կրած պարտությունը (1:3).

«Սա ծանրագույն հանդիպում էր, որտեղ մրցակիցն ավելի լավն էր, ավելի ուժեղ: Նրանք հիանալի հանդիպում անցկացրին: Շնորհավորում եմ:

Ռոդրին առողջական խնդիրներ ուներ, այդ պատճառով նա խաղադաշտում անցկացրեց վերջին 20 րոպեն:

Ես սովորաբար չեմ խոսում VAR-ի մասին: Կրկնապատկերներ չեմ տեսել: Մեկ բան կարող եմ ասել, որ VAR-ն այսօրվա պարտության պատճառը չէր:

Դեռևս չենք մտածում Չեմպիոնների լիգայի մասին: Սրանք երկու ցավոտ պարտություններ էին: Հաջորդ շաբաթ ունենք հանդիպում «Ռայոյի» հետ, որից հետո կմտածենք ՉԼ-ի մասին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...