Գանձասար-Կապանն ընկերական խաղում հաղթել է Լոռիին

16:23 10.02.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի նախապատրաստական փուլի շրջանակում այսօր միմյանց հետ ստուգողական հանդիպում են անցկացրել «Լոռին» և «Գանձասար-Կապանը»:

Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում 4:2 հաշվով հաղթանակ է տոնել «Գանձասար-Կապանը»: Տանտերերի կազմում մեկական գոլ են խփել Ադջոումանին և Դարկո Ենոքը, իսկ «Գանձասար-Կապանից» դուբլի հեղինակ է դարձել Գեղամ Հարությունյանը, մեկական գոլով էլ աչքի են ընկել Մարտին Գրիգորյանը և Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Լոռին» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասար-Կապանը» 22 միավորով 7-րդ տեղում է:

Առաջնության վերսկումից հետո «Լոռին» առաջին հանդիպումն անցկացնելու է «Շիրակի» հետ, իսկ «Գանձասար-Կապանը»՝ «Ալաշկերտի»:

Share |

Լրահոս