Բասկետբոլի Ա լիգա. Արցախը հաղթեց առաջատարին

16:41 10.02.2019

Բասկետբոլի Ա լիգայի 2018-19թթ. մրցաշրջանի 19-րդ տուրում «Արցախը» սեփական հարկի տակ առավելության հասավ լիգայի առաջատար «Արագած» ակումբի նկատմամբ:

Լարված և հավասար պայքարում անցած հանդիպումն ավարտվեց 116-109 հաշվով: Այս մասին տեղեկացնում է Ա լիգայի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլլինսը («Արագած»), ով վաստակեց 37 միավոր:

Հանդիպման վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Share |

Լրահոս

Loading...