Ագուերոն կրկնել է Ալան Շիրերի ռեկորդը

22:11 10.02.2019

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Չելսիին»: «Քաղաքաբնակները» հաղթեցին 6:0 հաշվով. իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց Սերխիո Ագուերոն:

Արգենտինացին ԱՊԼ-ում 11-րդ հեթ-տրիկը ձևակերպեց: Այս ցուցանիշով նա հավասարվեց «Նյուքասլի» լեգենդար խաղացող Ալան Շիրերին, որը հեթ-տրիկների քանակով ռեկորդակիր էր Պրեմիեր լիգայում:

Այս մրցաշրջանում Ագուերոն հեթ-տրիկի հեղինակ է դառնում երրորդ անգամ:

30-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել 2011 թվականին` «Աթլետիկոյից»:

Share |

Լրահոս