Վիլլեմ II-ն արտագնա պարտություն է կրել, Օզբիլիսը մասնակցել է հանդիպմանը

10:59 10.02.2019

Հոլանդիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Վիլլեմ II»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հյուրընկալվել է «ՎՎՎ Վենլոյին» և պարտություն կրել:

Տանտերերը հաղթել են 2:1 հաշվով. «ՎՎՎ Վենլոյի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Պենիել Մլապան (43՛, 77՛), իսկ «Վիլլեմ II»-ի գոլը խփել է Դենիել Կրոուլին (60'):

Օզբիլիսը եղել է իր թիմի մեկնարկային կազմում, սակայն 58-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջել է Վանգելիս Պավլիդիսին:

Այժմ «Վիլլեմ II»-ն ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «ՎՎՎ Վենլոն» 29 միավորով 6-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...