Կանսելու. Ռոնալդուն մարզվում է այնպես, կարծես տարեկիցս լինի

19:04 10.02.2019

«Յուվենտուսի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն խոսել է իր հայրենակցի և թիմակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին: 

«Ես ինձ ավելի լիարժեք ֆուտբոլիստ եմ զգում և շատ բան եմ սովորում «Յուվենտուսում»: Շատ ուրախ եմ, որ խաղում եմ Ռոնալդուի հետ նույն թիմում: 

Նա մարզվում է այնպես, կարծես տարեկիցս լինի»,- Կանսելուի խոսքն է մեջբերում A Bola-ն: 

Հիշեցնենք, որ երկուսն էլ «Յուվենտուս» են տեղափոխվել նախորդ տարվա ամռանը: 24-ամյա Կանսելուն «ծեր սինյորայի» ճամբարը համալրել է «Վալենսիայից» 40,4 մլն եվրոյի դիմաց: 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Իտալիայի առաջնության 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 117 մլն եվրոյի դիմաց: Ա Սերիայի ընթացիկ առաջնության 22 խաղում Ռոնալդուն իր ակտիվում գրանցել է 17 գոլ և 6 գոլային փոխանցում: 

Share |

Լրահոս

Loading...