Կասիլյաս. Վաղ թե ուշ ականատես կլինենք Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի եզրափակչի

11:19 10.02.2019

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դիմակայության մասին:

Կասիլյասը կարծիք է հայտնել, որ այս թիմերը վաղ թե ուշ հանդիպելու են Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

«Իսպանական կլասիկոներում դու հասունանում ես որպես ֆուտբոլիստ: Սա երկնագնդի ամենավառ դիմակայությունն է:

Իհարկե, աշխարհում կան այլ դիմակայություններ, բայց Մադրիդի և Բարսելոնայի պայքարում ամեն ինչ ամենաբարձր մակարդակի վրա է: Վերջին տարիներին այս ակումբներում հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:

Դեռ չի հաջողվել «Ռեալի» և «Բարսելոնայի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետևել: Կարծում եմ՝ մենք դեռ պատրաստ չենք դրան: Նման եզրափակիչն ինչ-որ անբացատրելի բան կլինի:

«Ռեալ»-«Աթլետիկո» եզրափակիչ եղել է: Կարող եմ նաև պատկերացնել, որ եզրափակչում Կլասիկո կլինի. շատ դաժան պայքար կլինի: Համոզված եմ՝ վաղ թե ուշ մենք ականատես ենք լինելու նման եզրափակչի»,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս