Ֆալկաոն ցանկանում է հեռանալ Մոնակոյից

13:55 10.02.2019

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն մտադիր է փոխել ակումբը:

Don Balon-ը հաղորդում է, որ Ֆալկաոն հաստատակամ է «Մոնակոյից» հեռանալու որոշման մեջ, սակայն դեռ չի կողմնորոշվում նոր ակումբի հարցում:

Միայն հայտնի է, որ ֆուտբոլիստը չի դիտարկում նախկին ակումբ՝ «Աթլետիկո» վերադառնալու տարբերակը, քանի որ տարաձայնություններ ունի մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 26 հանդիպման, դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս