Գվարդիոլա. Եթե հաղթենք Չելսիին, ապա կրկին կպայքարենք չեմպիոնության համար

18:43 10.02.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպման մասին: 

Գվարդիոլան ընդգծել է, որ առաջիկա հանդիպումը կարևոր է «քաղաքաբնակների» համար: 

«Գիտեմ, որ վերջին 5-6 տարվա ընթացքում այն ակումբները, որոնք չեմպիոն են դարձել, դուրս են մնացել ԱՊԼ-ի չեմպիոնության պայքարից և չեն կարողացել պաշտպանել տիտղոսը: 

Մենք այժմ գտնվում ենք մրցաշարային աղյուսակի բարձր դիրքում: Ես գոհ եմ այդ փաստից: 

Վերջին երկու մրցաշրջանի ընթացքում ոչ «Լեսթերը», և ոչ էլ «Չելսին» չեն կարողացել կրկին պայքարել չեմպիոնության համար: Վստահ եմ, որ «Չելսիի» նկատմամբ հաղթանակը կօգնի մեզ: 

Եթե հաղթենք այդ խաղում, կրկին կպայքարենք չեմպիոնության համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը: 

Share |

Լրահոս