Իգուային. Սարին ինձ օգնում է վերադառնալ նախկին մակարդակիս

15:31 10.02.2019

«Չելսիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», խոսել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ աշխատանքի մասին:

«Սարին այն մարզիչն է, որը կարողանում է ինձնից առավելագույնը ստանալ: Ես նրան եմ լավ ճանաչում, նա՝ ինձ: Հույս ունեմ՝ շուտով կվերադառնամ նախկին մակարդակիս:

Այդպիսինն է իմ նպատակը: Սարին ինձ օգնում է այդ հարցում, լավ ծանոթ է իմ խաղաոճին և գիտի՝ ինչպես ինձնից օգուտ ստանալ:

Շատ ուրախ եմ «Չելսիում» խաղալու համար: Սա հիանալի ակումբ է, որտեղ ես ֆանտաստիկ փորձ եմ ստանում: Իտալիայում 6 տարի խաղալուց հետո հասկացա, որ շատ բանի եմ հասել: Իհարկե, հեշտ չէր, սակայն երբ Անգլիա տեղափոխվելու տարբերակ առաջացավ՝ հասկացա, որ չեմ կարող բաց թողնել այդ հնարավորությունը:

Երբ «Չելսիից» առաջարկ ստացա, ոչ մի վայրկյան չտատանվեցի: Այստեղ ցանկանում եմ իմ լավագույն խաղը ցուցադրել»,- Իգուայինի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...