Սպալետի. Իկարդիին հստակություն է անհրաժեշտ

12:39 10.02.2019

«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կարծում է, որ վերջին շրջանում հարձակվող Մաուրո Իկարդիի ոչ արդյունավետ խաղը կարող է պայմանավորված լինել ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններով:

Իտալիայի առաջնությունում Իկարդին արդեն 7 հանդիպում է՝ գոլ չի խփել:

«Ինքս Իկարդիի համար որևէ խնդիր չեմ ստեղծել: Մաուրոյին պարզապես հստակություն է հարկավոր: Երբ հարցը տևական ժամանակահատված բաց է մնում, դրա մասին կարող են տարբեր կարծիքներ լինել: Սկսվում են քննարկումները, որոնցից էլ առաջանում են շշուկներ: Պետք է պարզապես նստել և հստակ խոսել, ոչ թե իրավիճակը ձգել ամիսներ շարունակ»,- Սպալետիի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

Հավելենք, որ Մաուրո Իկարդիի՝ «Ինտերի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Իկարդիի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Աթլետիկոն»:

Share |

Լրահոս

Loading...