Իսկոն կարող է բաց թողնել Այաքսի հետ հանդիպումը

21:19 10.02.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայում «Այաքսի» հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել: Իսպանացին մեջքի վնասվածք ունի, որը ստացել է «Աթլետիկոյի» հետ հանդիպման նախախաղային մարզման ժամանակ:

Մադրիդցիները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել խաղացողի առողջական վիճակի մասին:

Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լա Լիգայի 15 հանդիպման:

 

Share |

Լրահոս

Loading...