Ա Սերիայում Յուվենտուսը չի խնայում ոչ մեկի. Ալեգրիի թիմը հաղթեց Սասուոլոյին (տեսանյութ)

22:55 10.02.2019

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: 

«Ծեր սինյորայի» կազմում գոլով աչքի ընկան Սամի Խեդիրան, Կրիշտիանու Ռոնալդուն և Էմրե Ջանը: 

Այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սասուոլոն» 30 միավորով 11-րդ տեղում է: 

Նշենք, որ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 24-րդ տուրում կհանդիպի «Ֆրոզինոնեին»: 

«Սասուոլո»-«Յուվենտուս»՝ 0:3

Գոլերը՝ Խեդիրա (23՛), Ռոնալդու (70՛), Ջան (86՛) 

Share |

Լրահոս