Յուվենտուսը Դիբալային փոխարինելու համար երկու տարբերակ է դիտարկում

14:33 10.02.2019

«Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը վաճառելու տարբերակը:

Tuttosport-ը հաղորդում է, որ թուրինյան ակումբում ցանկանում են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տրանսֆերի հանել Դիբալային, որը վերջին շրջանում կորցրել է արդյունավետությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն հիմա Դիբալային փոխարինելու համար «Յուվենտուսը» երկու տարբերակ է դիտարկում:

Առաջին թեկնածուն «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն է, որը կորցրել է «սերուցքայինների» մեկնարկային կազմում իր տեղը:

Երկրորդ թեկնածուն կրկին «Ռեալի» ֆուտբոլիստ է՝ Խամես Ռոդրիգեսը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրանալու է Խամեսի տրանսֆերի վարձակալության ժամկետը:

Հավելենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:

Share |

Լրահոս