Գվարդիոլա. Ֆուտբոլը պատկանում է ֆուտբոլիստներին, ոչ թե մարզիչներին

12:22 10.02.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է առանցքային խաղերում ֆուտբոլիստների դերակատարության մասին:

«Մաուրիցիո Սարի, Խոսեպ Գվարդիոլա, Յուրգեն Կլոպ... Ցանկացած այլ մարզիչ ֆուտբոլում կարևորագույնը չէ: Այս խաղը պատկանում է ֆուտբոլիստներին, իսկ առանձնահատուկ խաղերի ելքը վճռում են առանձնահատուկ ֆուտբոլիստները:

Կարևորագույն պահերին առաջին պլանում մեծ մարզիկներն են: Լինում են դեպքեր, երբ նման պահերի ֆուտբոլիստները, ասես, թաքնվում են, իսկ մյուսները քայլ են կատարում և ասում. «Այստեղ որոշողը ես եմ և ես պատրաստվում եմ հաղթել այս խաղը»: Մեծ ակումբներին հենց նման ֆուտբոլիստներ են հարկավոր: Ամեն ինչ շատ պարզ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Հավելենք, որ այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալելու է «Չելսիին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին:

Share |

Լրահոս

Loading...