Սուլշեր. ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները և երկրպագուները ցանկանում էին Նեյմարին խաղադաշտում տեսնել

16:57 10.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը, խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջիկա խաղերի մասին, նշել է, որ կցանկանար՝ դիմակայությանը մասնակից լիներ նաև փարիզյան թիմի հարձակվող Նեյմարը:

«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է: Մեր երկրպագուները ցանկանում էին նրան տեսնել խաղադաշտում, իսկ ֆուտբոլիստները ցանկանում էին խաղալ նրա հետ:

Նման հանդիպումների անհամբերությամբ ես սպասում, որպեսզի լավագույնների դեմ պայքարում ստուգես ուժերդ: Այժմ ես հիշում եմ լավագույն ֆուտբոլիստների՝ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի, Մալդինիի դեմ խաղերը: Համոզված եմ, որ իմ թիմը ցանկանում էր խաղալ Նեյմարի հետ:

Ցավոք, նա վնասվածք ունի, բայց պետք չէ մոռանալ Մբապեի, Դի Մարիայի և ՊՍԺ-ի մյուս ֆուտբոլիստների մասին: ՊՍԺ-ն հիանալի թիմ է և ամեն ինչ կանի մեզ հաղթելու համար»,- Սուլշերի խոսքը մեջբերել է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 12-ին:

Share |

Լրահոս