«Վրաերթ Մանչեսթերում». Ման. Սիթին 6:0 հաշվով հաղթեց Չելսիին (տեսանյութ)

21:43 10.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգա / 26-րդ տուր 

«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի»՝ 6:0 

Մարզադաշտը՝ «Էթիհադ» 

Հանդիպման մրցավարը՝ Մայք Դին

Մեկնարկային կազմերը՝ այստեղ


Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»: 

«Քաղաքաբնակները» 6 գնդակ ուղարկեցին «Չելսիի» դարպասը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 65 միավորով կիսում է 1-ին հորիզոնականը «Լիվերպուլի» հետ: «Չելսին» 50 միավորով 6-րդ տեղում է: 

Հանդիպման տեսությունը՝ ստորև.


1-0. Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ռահիմ Ստերլինգը

2-0. Տանտերերի երկրորդ գոլը բավականին գեղեցիկ ստացվեց: 13-րդ րոպեին աչքի ընկավ Սերխիո Ագուերոն՝ փայլուն գոլով:

3-0. 19-րդ րոպեին Ագուերոն դուբլ ձևակերպեց:

4-0. 24-րդ րոպեին աչքի ընկավ նաև տանտերերի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը:

38-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Գոնսալո Իգուայինն աչքի ընկավ հարվածով: Հարվածը բացի «հաշվենկատից» կարող էր կոչվել նաև «փայլուն», սակայն դրան խանգարեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը

5-0. Սերխիո Ագուերոն՝ հեթ-տրիկի հեղինակ. արգենտինացին անվրեպ իրացրեց հանդիպման մրցավար Մայք Դինի նշանակած 11 մետրանոցը:

6-0. Ռահիմ Ստերլինգ: Այսքանը:

Share |

Լրահոս