Մատա. Միշտ ասում եմ՝ գնդակը տվեք Մարսիալին, և մենք կհաղթենք

14:57 10.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ հանդիպումից (3:0) հետո գովաբանել է թիմակիցներ Պոլ Պոգբային և Անտոնի Մարսիալին:

«Պոլն ու Անտոնին ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են: Նրանք անհավանական գոլեր խփեցին: Հատկապես ուրախացրեց Մարսիալի գոլը, քչերն են նման խաղի ընդունակ:

Անտոնին ինձ շատ է դուր գալիս: Որքան լավ է նա խաղում, այնքան շատ ենք մենք հաղթում: Միշտ նույնն բանն եմ ասում, բայց կկրկնեմ ևս մեկ անգամ՝ գնդակը տվեք Մարսիալին, և մենք կհաղթենք»,- ասել է Մատան beIN Sports-ի եթերում:

Share |

Լրահոս