Միլանը վերջնագիր է ներկայացրել Գատուզոյին

19:52 10.02.2019

«Միլանի» ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին: 

Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն: 

Մասնագետը կշարունակի մարզել ակումբն այն դեպքում, եթե «ռոսոներիներն» ընթացիկ մրցաշրջանի արդյունքում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեն: 

Այսօր միլանյան ակումբը «Կալյարիին» հաղթելու դեպքում կարող է բարձրանալ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական:

Ակումբն արդեն դուրս է մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից, սակայն շարունակում է պայքարն Իտալիայի Գավաթում: 

Share |

Լրահոս

Loading...