L'Équipe. Հայտնի է, թե որքան աշխատավարձ են ստանում Մոնակոյի ֆուտբոլիստները

17:26 10.02.2019

L’Équipe պարբերականը հրապարակել է, թե «Մոնակոյի» ֆուտբոլիստներն ամսական որքան աշխատավարձ են ստանում:

Թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը հարձակվող Ռադամել Ֆալկաոն է, ով ամսական ստանում է 750 հազար եվրո: Ֆալկաոյին հաջորդում է «Մոնակոյի» նորեկ Սեսկ Ֆաբրեգասը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Կամիլ Գլիկը:

«Մոնակոյի» ֆուտբոլիստների ամսական աշխատավարձները

1. Ռադամել Ֆալկաո — 750 հազար եվրո
2. Սեսկ Ֆաբրեգաս — 600 հազար եվրո
3. Կամիլ Գլիկ — 290 հազար եվրո
4. Ստևան Յովետիչ — 280 հազար եվրո
5. Մարկուշ Լոպեշ — 280 հազար եվրո
6. Ջիբրիլ Սիդիբե — 240 հազար եվրո
7. Ալեքսանդր Գոլովին — 225 հազար եվրո
8. Նասեր Շադլի — 215 հազար եվրո
9. Դանիել Սուբաշիչ — 190 հազար եվրո
10. Նալդո — 170 հազար եվրո

Հավելենք, որ Լիգա 1-ի ընթացիկ խաղարկության 23 խաղում «Մոնակոն» վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...