NBA. Ուեստբրուկի թրիփլ-դաբլի և Ջորջի արդյունավետության շնորհիվ Օկլահոման հաղթեց Հյուսթոնին (տեսանյութ)

12:56 10.02.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 9 հանդիպում:

«Հյուսթոն Ռոկետսը» հյուրընկալել է «Օկլահոմա Սիթի Տանդերին» և 112:117 (28:25, 42:23, 20:42, 22:27) պարտություն կրել: «Տանդերի» համար այս հաղթանակը երրորդ անընդմեջն էր:

Հանդիպման գլխավոր հերոսը եղել է հյուրերից Պոլ Ջորջը, որը վաստակել է 45 միավոր:

«Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեստբրուկն էլ հերթական թրիփլ-դաբլն է ձևակերպել՝ 21+12+11: Ուեստբրուկն արդեն 9-րդ անընդմեջ հանդիպումն է դառնում է թրիփլ-դաբլի հեղինակ, ինչը ռեկորդային ցուցանիշի կրկնություն է: Առաջին անգամ 9 անընդմեջ խաղում թրիփլ-դաբլ է ձևակերպել Ուիլտ Չեմբեռլենը՝ 1967-68թթ. մրցաշրջանում:

«Հյուսթոնի» կազմում ամենաարդյունավետը եղել է Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 42 միավոր: Ուշագրավ է, որ կարիերայում առաջին անգամ Հարդենը չի դարձել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ՝ վաստակելով նվազագույնը 40 միավոր: Հարդենը կարիերայի ընթացքում 70 անգամ է նվազագույնը 40 միավոր վաստակել. 1 անգամ «Օկլահոմա Սիթիում» հանդես գալու շրջանում, 69 անգամ էլ «Հյուսթոնում»:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Յուտա Ջազ»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 125:105
«Ինդիանա Պեյսերս»-«Կլիվլենդ Կավալյերս»՝ 105:90
«Նյու Յորք Նիկս»-«Տորոնտո Ռեպտորս»՝ 99:104
«Ատլանտա Հոուկս»-«Շարլոտ Հորնետս»՝ 120:129
«Մեմֆիս Գրիզլիզ»-«Նյու Օրլեան Պելիկանս»՝ 99:90
«Չիկագո Բուլզ»-«Վաշինգտոն Ուիզարդս»՝ 125:134
«Բոստոն Սելտիկս»-«Լոս Անջելես Կլիպերս»՝ 112:123
«Միլուոկի Բակս»-«Օրլանդո Մեջիկ»՝ 88:103

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս