RMC Sport. Կավանին և Մենյեն բաց կթողնեն ՄՅՈւ-ի հետ առաջին հանդիպումը

18:45 10.02.2019

ՊՍԺ-ն լուրջ կորուստներով է մոտենում Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 1/8 եզրափակչի դիմակայությանը:

Թիմի հարձակվող Էդինսոն Կավանին վնասվածք է ստացել: Թոմախ Տուխելը հայտարարել է, որ ֆուտբոլիստը հնարավոր է բաց թողնի եվրագավաթային առաջիկա հանդիպումը:

RMC Sport-ը այսօր հաստատել է, որ ուրուգվայցին չի մասնակցի ՄՅՈւ-ի հետ հանդիպմանը:

Խաղացողը կարող է բաց թողնել նաև մարտի 6-ին կայանալիք պատասխան հանդիպումը:

Europe1-ը նաև տեղեկություն է տրամադրել, որ փարիզցիների առաջիկա հանդիպմանը չի մասնակցի նաև Տոմա Մենյեն:

Հավելենք, որ ՊՍԺ-ի կազմում երկար ժամանակով շարքից դուրս է մնացել նաև Նեյմարը:

Share |

Լրահոս

Loading...