Ռամոս. Ռեալը պայքարելու է չեմպիոնության համար

10:40 10.02.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Աթլետիկոյին» 3:1 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է, որ իր թիմը շարունակելու է պայքարել չեմպիոնության համար:

«Չեմպիոնության հարցը փակված չէ: Առջևում դեռ շատ միավորներ են խաղարկվելու, և թիմերից յուրաքանչյուրը կարող է դժվարություններ ստեղծել մյուսների համար. դա երևաց առաջին շրջանում:

«Ռեալը» պահպանում է չեմպիոն դառնալու հույսերը: Պայքարելու ենք չեմպիոնության համար և փորձելու ենք մրցակցել «Բարսելոնայի» հետ՝ չնայած կատալոնացիները միավորների զգալի առավելություն ունեն»,- ասել է Ռամոսը beIN Sports-ի եթերում:

Այժմ «Ռեալն» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ առաջատար «Բարսելոնան» ունի 50 միավոր, սակայն «սերուցքայիններից» մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Share |

Լրահոս

Loading...