Լովրենի արձագանքը սափրված Սալահի լուսանկարին. Այժմ հավատում եմ, որ 26 տարեկան ես

15:56 10.02.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը սափրվել է և նոր տեսքով լուսանկար հրապարակել Instagram-ի իր պաշտոնական էջում:

26-ամյա ֆուտբոլիստի լուսանկարը մեծ քննարկումների առիթ է դարձել երկրպագուների շրջանում:

Ֆուտբոլիստի լուսանկարին մեկնաբանություն է թողել նաև թիմակից Դեյան Լովրենը.

«Այժմ հավատում եմ, որ 26 տարեկան ես»,- գրել է Լովրենը:

Մեկ այլ՝ զարմանք արտահայտող մեկնաբանության պատասխանելիս Լովրենը գրել է, որ լուսանկարում ոչ թե Սալահն է, այլ նրա 10 տարի փոքր եղբայրը:

Share |

Լրահոս