Սարի. Գաղափար չունեմ, թե որն է պարտության պատճառը

23:16 10.02.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունը.

«Այս պահին չեմ կարող ասել, թե որն էր պարտության պատճառը: Մարզումների ժամանակ վստահություն զգում էի: Դժվար էր խաղի ժամանակ մրցակցին տարածություն չտալը. մենք ունեինք խնդիրներ, սակայն այս պահին ի վիճակի չեմ դա հասկանալ:

Մի շարք սխալներ թույլ տվեցինք: Մրցակիցը ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց, իսկ մենք սխալվեցինք շատ անգամներ: Ցանկանում էինք նրանց գրոհների հենց սկզբում պրեսինգի դիմեինք, սակայն շատ արագ գոլ բաց թողեցինք ու մեր ծրագիրը ձախողվեց: Չկարողացանք մնալ խաղի մեջ:

Այս պահին լուրջ խնդիրներ ունենք արտագնա խաղերում: Մրցաշրջանի սկզբում դուրսն ավելի լավ էինք խաղում, քան տանը, սակայն հիմա պատկերն այլ է: Պետք է լուծումներ գտնենք»:

Սարին խոսել է նաև իր հրաժարականի մասին.

«Ես պատասխանատու եմ թիմի համար: Այո, բախվել եմ մեծ ճնշման հետ: Իմ ապագայի մասին կարող եք հարցնել ակումբից»,- ասել է Սարին, ում խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Share |

Լրահոս