Սարին չի սեղմել Գվարդիոլայի ձեռքը ջախջախիչ պարտությունից հետո (տեսանյութ)

22:25 10.02.2019

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6:0 հաշվով հաղթեց «Չելսիին»:

Հանդիպումից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի սեղմել մանչեսթերյան ակումբը գլխավորող Պեպ Գվարդիոլայի ձեռքը:

Հանդիպման ավարտից անմիջապես հետո իտալացին հեռացել է դեպի հանդերձարան, իսկ նրա փոխարեն Գվարդիոլայի ձեռքը սեղմել է Սարիի օգնական Ջանֆրանկո Ձոլան:

 

 

Share |

Լրահոս