Սոչիի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն սկանդալային ավարտ ունեցավ

00:22 10.02.2019

Սոչիի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն սկանդալային ավարտ ունեցավ:

Մրցավարները խլեցին հաղթանակը ռուսաստանաբնակ Վահե Սարուխանյանից, որը Punch Boxing պրոմոութերական ընկերության ներկայացուցիչ է:

Մենամարտից հետո Punch Boxing-ի հիմնադիր Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես եկավ հայտարարությամբ.

«Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես միշտ լինում է Ռուսաստանում:

Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում»,- ասել է Դավթյանը:

Գոռ Երիցյանի հաղթանակի, անարդար մրցավարության և առաջիկա ծրագրերի մասին երկուշաբթի օրը Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում կխոսի ՀԲՖ փոխնախագահ, Punch Boxing-ի հիմնադիր Արամ Դավթյանը:

 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...