Տոտենհեմը կրկնել է 90 տարվա վաղեմության յուրահատուկ ցուցանիշը

20:02 10.02.2019

Լոնդոնի «Տոտենհեմը» ԱՊԼ-ի 26-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթել է «Լեսթերին» 3:1 հաշվով:

Մաուրիսիո Պոչետինոյի թիմը, հաղթելով «աղվեսներին», կրկնել է 90 տարվա յուրահատուկ ցուցանիշը:

Բանն այն է, որ լոնդոնյան ակումբը 30 խաղ շարունակ չի ավարտում իր հանդիպումը ոչ-ոքի արդյունքով: «Տոտենհեմն» Անգլիայի առաջնությունների պատմության երկրորդ ակումբն է, որը նման արդյունք է գրանցում:

90 տարի առաջ` 1928/29 մրցաշրջանում «Պորտսմուտը» առանց ոչ-ոքիի էր ավարտում իր հանդիպումները 38 խաղ շարունակ:

Հավելենք, որ «Տոտենհեմը» 60 միավորով այս պահին երրորդ հորիզոնականում է:

 

Share |

Լրահոս

Loading...