ԱՊԼ. Տոտենհեմն ուժեղ գտնվեց Լեսթերից (տեսանյութ)

19:23 10.02.2019

Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Տոտենհեմը» «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց «Լեսթերին»: 

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1: Խաղի հաշիվը բացվեց 33-րդ րոպեին:

Կրիստիան Էրիկսենի փոխանցումից հետո գոլ խփեց Դավինսոն Սանչեսը: 63-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Կրիստիան Էրիկսենը:

76-րդ րոպեին «աղվեսները» կրճատեցին հաշվի տարբերությունը:

Ռիկարդուի փոխանցումից հետո գնդակը Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասն ուղարկեց Ջեյմի Վարդին: 

Խաղի վերջնական հաշիվը 90-րդ րոպեին ձևակերպեց Սոն Հին Մինը:

«Տոտենհեմը» 60 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Լեսթերը» 32 միավորով 12-րդ տեղում է: 

Share |

Լրահոս