Էմերի. Այսօր ես հպարտանում եմ Արսենալի ֆուտբոլիստներով

00:41 10.02.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Հադերսֆիլդի» (2:1) նկատմամբ տարած հաղթանակը: 

«Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: 3 միավորը մեզ մոտեցրեց առաջին քառյակին, ինչը և համարվում է «Արսենալի» նպատակն ընթացիկ մրցաշրջանում: Մենք պետք է կայուն արդյունքներ ունենանք թե՛ տանը, և թե՛ դրսում: 

Այսօրվա հաղթանակը մեզ վստահություն ներշնչեց: Անչափ երջանիկ եմ: Մեր ֆուտբոլիստները շատ լավ աշխատեցին խաղադաշտում` օգնելով միմյանց: Ես այսօր հպարտանում եմ նրանցով: Իհարկե, միաժամանակ ես միշտ ավելին եմ ցանկանում: 

Մրցաշրջանի արդյունքում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը հնարավոր է: 26 տուրից հետո մենք հետ ենք մնում «Մանչեսթեր Յունայթեդից» 1 միավորով: «Արսենալի» ֆուտբոլիստները մոտիվացված են»,- Էմերիի խոսքն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: 

Share |

Լրահոս