Վալվերդեն նշել է իր վարկածով վերջին տասնամյակի լավագույն ակումբներին

10:23 10.02.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն միացել է այն քննարկումներին, թե որոնք են վերջին տասնամյակի Եվրոպայի լավագույն ակումբները:

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Աթլետիկի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վալվերդեին հարցրել են, թե վերջին տասնամյակում որոնք են եղել Եվրոպայի լավագույն թիմերը, ինչին 55-ամյա մասնագետը պատասխանել է՝ «Աթլետիկը» և «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ վերջին տասնամյակում Եվրոպայում 3 թիմ է տպավորել՝ «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Բավարիան»:

Գվարդիոլայի հայտարարությունից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին էլ նշել էր, որ «Ռեալը» ոչ թե վերջին տասնամյակի, այլ դարաշրջանի և առհասարակ ֆուտբոլի պատմության լավագույն թիմն է:

Share |

Լրահոս

Loading...