ՉԼ-ն վերադառնում է. Ինչ հանդիպումներ կցուցադրեն Արմենիան և Արմենիա Պրեմիումը

16:32 11.02.2019

Փետրվարի 12-ին և 13-ին կայանալու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին 4 զույգերի առաջին հանդիպումները, որոնք ցուցադրվելու են «Արմենիա TV»-ի և «Արմենիա Premium»-ի եթերում:

Փետրվարի 12-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա TV»-ով, իսկ «Ռոմա»-«Պորտու» հանդիպումը` «Արմենիա Premium»-ով:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը մեկնաբանելու է Խաչիկ Չախոյանը, իսկ «Ռոմա»-«Պորտու» խաղը` Էդուարդ Քալանթարյանը:

Փետրվարի 13-ին «Տոտենհեմ»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը կցուցադրվի «Արմենիա TV»-ով: Այս խաղը կմեկնաբանի Էռնեստ Շաբոյանը: Նույն օրը «Արմենիա Premium»-ի եթերում կլինի «Այաքս»-«Ռեալ» հանդիպումը, որը կմեկնաբանի Գրիգոր Ավետիսյանը:

Հավելենք, որ հեռարձակումների սկիզբը նախանշված է Երևանի ժամանակով 23:45-ին:

Share |

Լրահոս