Ֆանտաստիկ Տեր Շտեգենը. Աթլետիկն ու Բարսելոնան ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

01:48 11.02.2019

Իսպանիայի Լա Լիգա / 23-րդ տուր

«Աթլետիկ»-«Բարսելոնա»՝ 0:0

Մարզադաշտը՝ «Սան-Մամես»

Հանդիպման մրցավարը՝ Կարլոս Գրանդե

Մեկնարկային կազմերը՝ այստեղ


Լա Լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր  Բիլբաոյի «Աթլետիկին»:  Դիտարաժան հանդիպում ստացվեց «Սան-Մամեսում», որտեղ հաշիվն այդպես էլ չբացվեց:

Երկրորդ կեսում ավելի շատ գնդակին տիրում էին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները: Ամբողջ խաղի ընթացքում փայլեց կատալոնացիների դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որը մի քանի անգամ ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ:

Մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին կարմիր քարտ ստացավ Օսկար դե Մարկոսը: Բիլբաոն ներկայացնող թիմը հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով:

Այս տուրից հետո «Բարսելոնան» 51 միավորով առաջին տեղում է՝ «Ռեալից» առաջ անցնցելով 6 միավոր: «Աթլետիկը» 27 միավորով 13-րդն է:


17-րդ րոպեին Մարկ-Անդրե տեր Շտեգենը փայլուն սեյվի հեղինակ է դարձել:

 

Րոպեներ անց Ռաուլ Գարսիան փորձեց մկրատ հարվածով դառնալ գոլի հեղինակ: Տեր Շտեգենը կրկին տեղում էր:

Կատալոնացիների դարպասապահն այսօր պարզապես փայլում է:

Share |

Լրահոս