Բարսելոնան վերջին անգամ Լա Լիգայում գոլ չէր խփել ուղիղ մեկ տարի առաջ

11:33 11.02.2019

Կատալոնական «Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկը» Լա Լիգայի 23-րդ տուրի իրենց հանդիպումն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: 

Այսպիսով՝ ընդհատվեց «կապտանռնագույնների»՝ Լա Լիգայի 37 խաղում անընդմեջ առնվազն մեկ գոլ խփելու շարքը:

Վերջին անգամ «Բարսելոնան» գոլազուրկ հանդիպում էր անցկացրել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018-ի փետրվարի 11-ին:

Այդ ժամանակ կատալոնացիները չէին կարողացել գրավել «Խետաֆեի» դարպասը (0:0):

Share |

Լրահոս

Loading...