Բարսելոնան համաձայնության է եկել սերբ խոստումնալից ֆուտբոլիստի տեղափոխության հարցում

14:22 11.02.2019

Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի հարցում:

Frankfurter Allgemeine Zeitung-ը գրում է, որ 21-ամյա խաղացողը կտեղափոխվի «Բարսելոնա»:  Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բենֆիկային». խաղացողն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Այնտրախտում»:

Գերմանական ակումբն առաջնային իրավունք ունի գնելու խաղացողին 12 մլն եվրոյով: Նշվում է, որ Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը կգնի հարձակվողի տրանսֆերը և կվաճառի «Բարսելոնային» 35 մլն եվրոյով:

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Յովիչը 19 հանդիպման է մասնակցել` դառնալով 14 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...