Ալվեսը` ՄՅՈւ-ի դեմ խաղի մասին. Սխալվելու իրավունք չունենք

21:55 11.02.2019

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպման մասին:

Նշենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 12-ին: 

«Վատ մեկնարկ ենք ունեցել Չեմպիոնների լիգայում` պարտվելով «Լիվերպուլին»: Սակայն մենք հարկ եղած դեպքում կարողացել ենք բարելավել մեր խաղը:

Այդ պատճառով մենք ռևանշի հասանք «Լիվերպուլի» դեմ երկրորդ խաղում: 

Զբաղեցրել ենք խմբի առաջին հորիզոնականն ու այժմ 1/8 եզրափակչի պատասխան խաղը կանցկացնենք սեփական հարկի տակ: Անխոս, դա առավելություն է համարվում, սակայն մենք պետք է կենտրոնանանք առաջին խաղի վրա: 

Պետք է սովորենք մեր սխալների վրա և չկրկնենք դրանք: Չեմպիոնների լիգայի շրջանակում քիչ հանդիպումներ են լինում, այդ պատճառով սխալները պետք է բավականին քիչ լինեն»,- Ալվեսի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: 

Share |

Լրահոս

Loading...