Sport Mediaset. Չելսին շուտով աշխատանքից կհեռացնի Մաուրիցիո Սարիին

17:31 11.02.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ ժամանակներս կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է պաշտոնանկ անել Սարիին: Երեկ «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում ջախջախիչ` 0-6 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին», ինչն առաջացրել է Աբրամովիչի զայրույթը:

Սպասվում է, որ Սարիին ժամանակավորապես կփոխարինի օգնական և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան, որը լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին ամռանն է գլխավորել «Չելսին»` փոխարինելով Անտոնիո Կոնտեին: Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 26-րդ տուրից հետո «Չելսին» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս