Իկարդիի կին. Ես չեմ խոսել պայմանագրի երկարաձգման մասին

14:14 11.02.2019

Վանդա Նարան՝ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինն ու գործակալը, քննադատել է միլանյան ակումբին:

«Ես չեմ խոսել պայմանագրի երկարաձգման մասին: Սպալետին, կարծես թե, չի հասկացել: Երբ ինձ զանգահարեցին ակումբից, մենք ցանկանում էինք միմյանց ավելի լավ ճանաչել և քննարկել այլ հարցեր:

Ես կցանկանայի, որ ակումբը ավելի լավ պաշտպաներ Մաուրոյին, քանի որ երբեմն կեղտոտ լուրեր են շրջանառվում:

Մեր առաջնահերթությունը «Ինտերն» է: Չենք շտապում: Մաուրոն դեռ 2 տարվա պայմանագիր ունի, իսկ ես երբեք ակումբից պայմանագրի երկարաձգում չեմ պահանջել»,- Վանդայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: 

Share |

Լրահոս

Loading...