Մոլդովացի հարձակվողը համալրել է Լոռիի կազմը

16:12 11.02.2019

«Լոռին» պայմանագիր է ստորագրել մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 5-ը:

Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»: Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

Օսիպովը նաև Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է: Պատանեկան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 23 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...