Պաշտոնական. Վլադիմիր Բաբայանը տեղափոխվել է Լոռի

17:58 11.02.2019

«Լոռին» պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի հետ:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Բաբայանը հանդես է եկել «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում»: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից:

Վլադիմիրը հանդես է եկել նաև Հայաստանի Մ17 հավաքականում:

Share |

Լրահոս